Գերմանիան ռեկորդային թվով միգրանտներ է արտաքսել երկրից
Գերմանիայի իշխանությունները 2018 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում մեծ թվով ապաստան հայցողների են արտաքսել երկրից: Այդ մասին հայտնել է Süddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակին:
Լենտա.ռու-ի փոխանցմամբ՝ այդ ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 8658 միգրանտ ուղարկել է Եվրամիության մյուս երկրներ: 2017 թվականի նույն ժամանակահատվածում Գերմանիայից արտաքսվել է 7102 փախստական:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականին Գերմանիան 51.558 անգամ դիմել է ԵՄ այլ երկրների, իր երկրում հայտնված փախստականներին ընդունելու խնդրանքով: Գերմանիայի իշխանությունները 68.6 տոկսոի դեպքում ստացել են դրական պատասխան, ինչը 2017 թվականի համեմատ 9.4 տոկոսով ավելի է: Ըստ աղբյուրի՝ Հունգարիան մեկ տարվա ընթացքում ոչ մի փախստականի չի ընդունել Գերմանիայից, Հունաստան վերադարձել են 5-ը, իսկ Իտալիան ընդունել է գերմանական կառավարության կողմից ուղարկված յուրաքանչյուր երրորդ միգրանտին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին