Եվրահանձնաժողովը MasterCard-ին տուգանել է 570 մլն եվրոյի չափով
Եվրոպական հանձնաժողովը 570,57 մլն եվրոյի չափով տուգանել է ԱՄՆ-ում գործող Mastercard միջազգային վճարային համակարգին` ԵՄ-ում անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար: Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եվրահանձնաժողովը տուգանեց MasterCard վճարային համակարգին 570.566 մլն եվրոյի չափով գերիշխող դիրքի չարաշահման համար, եվրոպական բիզնեսին այլընտրանքային և անդրսահմանային վճարումների ավելի շահավետ ծառայություններից օգտվելու հնարավորությունների սահմանափակման համար»,- նշված է հայտարարության մեջ: