Յագլանդ․ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին
«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին ու չբարելավեց մարդու իրավունքների վիճակը Ռուսաստանում։ Հակառակը, այն ստեղծեց ճգնաժամ կազմակերպության ներսում»,-այսօր այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ խոսելով ՌԴ կողմից Եվրոպայի խորհրդի բյուջե ֆինանսական հատկացումներից հրաժարման մասին, ինչը հանգեցրել է ֆինանսական ճգնաժամի։
Գլխավոր քարտուղարը վեհաժողովին ու ԵԽ նախարարների կոմիտեին կոչ արեց նստել ու կոնկրետ աշխատել, որպեսզի հնարավոր լինի ուժեղացնել կազմակերպության հեղինակությունը՝ հիմնված հավասար իրավունքների ու պարտավորությունների վրա։
Յագլանդը հղում կատարեց Ռուսաստանի մարդու իրավունքների 59 պաշտպանների՝ իրեն ուղղված նամակին, որում ռուս իրավապաշտպանները կոչ էին անում կոմպրոմիսային լուծում գտնել՝ խուսափելու Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուց։
Նամակում ասվում էր, որ նման ելքը կզրկի նրանց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանությունից։
«Եվրոպայի խորհրդի 70-րդ ամյակին Ռուսաստանի հետ կապված ճգնաժամի կոմպրոմիսային լուծումը հիանալի նվեր կլիներ Եվրոպայի համար»,-եզրափակեց խոսքը Թորբյորն Յագլանդը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ գլխավոր քարտուղար․ «Ես ոչ մի միջոց չունեմ ադրբեջանցի փախստականների հարցը լուծելու համար»
- Ֆինլանդիայի ԱԳ նախարար․ Ռուսաստանը չի կարող հրաժարվել իր ֆինանսական պարտավորություններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան