Զրույց առանց սուրճի ու հրապարակման
Առաջին անգամ չէ, որ լրագրողը զանգում է խոսնակին, խոսնակը խոսում է, իսկ վերջում թե՝ սա հրապարակման համար չէ։ Իսկ ինչի համար էր, պարոն կամ տիկին խոսնակ։ Ինչ էինք զրուցում հեռախոսով՝ այն էլ առանց սուրճի։
Panorama.am-ը Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները ճշտելու համար զանգահարել էր ՊՆ՝ Արծրուն Հովհաննիսյանին։
- Սիրիա ուղարկվող ի՞նչ զորախմբի մասին է խոսքը։ Ի ՞նչ է դա, եթե ոչ զորախումբ։
Իսկ Պաշտպանության նախարարությունը վտանգ չի՞ տեսնում, որ Հայաստանը, որպես պատերազմող երկիր, Սիրիա առաքելություն ուղարկելով՝ կարող է ահաբեկիչների ուշադրությունը սևեռել մեզ վրա։
ԶՐՈՒՅՑ։ Հարցից հարց, պատասխանից՝ հարց։ Վերջում.
Արծրուն Հովհաննիսյան. -Պաշտոնապես կասեմ այսքանը. կլինի առաքելության մասին պաշտոնական լուր, այն ժամանակ մեկնաբանություններն ու հարցերը կտաք։
Panorama.am- Այսինքն՝ այս ամենը չե՞մ հրապարակում։
Արծրուն Հովհաննիսյան- Չէ, ինչ ասել եմ, չեմ ասել հրապարակման համար։
Դե ինչ։ Մյուս անգամ մի խլեք մեր ժամանակը՝ չի հրապարակվելու, մի արտահայտվեք։
Չկա պաշտոնական լուր, այնինչ՝ կրկին այսպիսի պետական կառույցից չճշտված կամ գաղտնի լուրերի արտահոսք է լինում։
Ինչ վերաբերում է ապագա քաղաքականությանը, հիշեցնենք, որ օրինակ խաղաղապահների գնալու մասին սովորաբար նախօրոք էր ասվում, հրաժեշտ էր լինում, թե որ երկիր պիտի գնան՝ նախօրոք էր ասվում, ԱԺ-ում խոսվում էր ու քննարկվում էր գնալու, մնալու, գործողությունների մասին պայմաագրի կետերի մասին։
ՈՒ չհրապարակված զրույցի մի մասին ի պատասխան էլ հիշեցնենք՝ ինչպես ասել է ԻՔ պատգամավորը՝ «մենք շրջապատված ենք ավտորիտար երկրներով», այնպես որ՝ իսլամիստ-ահաբեկիչներին Հայաստան հասնելու համար սուր տեսողություն պետք չէ։ Հիշեցնենք Ապրիլյան պատերազմը, գլխատող հրոսակին, որին ՊՆ-ն նմանեցրեց ԻՊ-ի գործելաոճին։ Նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանին Թուրքիայից հատուկ պատրաստված զինվորներ են օգնելու այդ հրեշագործությունում։
Ու հիշեցնենք խոսնակներին՝ տեղեկատվության ոլորտում գործում է անխոս օրենք՝ չի հերքած, ուրեմն ասվածը ճիշտ է։
Չենք հրապարակում, ուրեմն Աշոտյանի ասածն է ճիշտ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում