Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում
«Բատկիվշինա» կուսակցությունն Ուկրաինայի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է իր առաջնորդ Յուլիա Տիմոշնկոյին։ Այս մասին գրում է «Ռաշա թդեյը»։
Որոշմանը սատարել են կուսակցության՝ Կիևում կայացած համագումարի ժամանակ։
Հաղորդվում է, որ միջոցառմանը ելույթ են ունեցել Տիմոշենկոյի կողմնակիցները, նրա դուստրը, մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։
Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ դուրս կգա ընտրությունների երկրորդ փուլ, սակայն վերջինս հաղթանակի հնարավորություն չունի։
Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է դեկտեմբերի 31-ից։
Հարակից հրապարակումներ`
- Տիմոշենկո. Պորոշենկոն ընտրություններում հաղթելու շանս չունի
- Ուկրաինացիները նախընտրում են Տիմոշենկոյին
- Տիմոշենկոն որոշել է երկրի ղեկավար դարձնել կանցլերին
- Տիմոշենկոն գլխավորում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշային ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան