«Օսկարի» հավակնորդները
Հայտարարվել են «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները։ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» հավակնում է ութ ժապավեն՝ Փիթեր Ֆարրելլիի «Կանաչ գիրք», Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա», Բրդելի Կոպերի «Աստղը ծնվեց», Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա», Ռայան Քուգլերի «Սև հովազ», Սփայք Լիի «Կլանի սև անդամը», Յորղոս Լանտիմոսի «Ֆավորիտուհի», Ադամ Մաքքեյի «Իշխանություն»։
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հավակնորդներն են՝ մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա», լեհ ռեժիսոր Պավել Պավլովսկին՝ «Սառը պատերազմ», հույն ռեժիսոր Յորղոս Լանտիմոսը՝ «Ֆավորիտուհի», ամերիկացի ռեժիսոր՝ փայք Լին՝ «Կլանի սև անդամը», Ադամ Մաքքեյը՝ «Իշխանություն»։
«Լավագուն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» հավակնորդներն են՝ Լեդի Գագան «Աստղը ծնվեց», Օլիվիա Քոլմանը «Ֆավորիտուհին», Յալիցա Ապարիսիոն՝ «Ռոմա», Գլեն Քլոուզը «Կինը», Մելիսա ՄաքՔարթնին՝ «Դուք կկարողանաք ինձ ներել» ֆիլմերի համար։
«Լավագույն դերասան» անվանակարգում հավակնորդներն են Ռամի Մալեքը՝ «Բոհեմական ռապսոդիա», Բրեդլի Քուփերը՝ «Աստղը ծնվեց», Քրիստիան Բեյլը՝ «Իշխանություն»,Ուիլիեմ Դեֆոն՝ «Վան Գոգ. Հավերժության շեմին», Վիգո Մորտենսենը՝ «Կանաչ գիրք» ֆիլմերի համար։
Մրցանակը հանձնվում է 24 անվանակարգում։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հավակնորդները կարող են լինել 5-10, մյուս անվանակարգերում՝ 5-ական։ Հավակնորդներին ներկայացնելուց հետո կայանալու է քվեարկության երկրորդ էտապը, որի ժամանակ Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի անդամները մինչև փետրվարի 19-ը կորոշեն դափնեկիրներին։
«Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին «Դոլբի» թատրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին