Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ֆրանսուա Պերրոն
Փարիզում 94 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ֆրանսուա Պերրոն։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Le Figaro թերթին։
Իր կարիերան նա սկել է 1951 թվականին թատրոնում։ Նա առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 1954 թվականին, ինչից հետո խաղացել է ավելի քան 150 ֆիլմում և սերիալում։ Ֆ. Պերրոն իր գործունեության ընթացքում նկարահանվել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Քեթրին Դենեվը, Ժան-Պոլ Բելմոնդոն, և Ժան-Լուի Տրենտինյանը, Ժերար Դեպարդիեն և ուրիշներ։ Նրա վերջին դերասանական աշխատանքը եղել է 2013-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան