ABBA –ի նոր երգերը կթողարկվեն մինչև տարեվերջ
ABBA խմբի նոր երգերը կթողարկվեն 2019 թվականի երկրորդ կեսին։ Իզվեստիան, հղում աելով The Guardian –ին, գրում է, որ կոմպոզիտոր և խմբի անդամ Բեննի Անդերսոնն ակնարկել է, որ գոյություն ունի իրավական հարցեր, որոնց պատճառով երգերի թողարկումը ձգձգվում է։
«Մենք նախկինի պես փորձում ենք հասնել համաձայնության, ինչը հարկավոր է, որպեսզի շարունակենք»,- ասել է Անդերսոնը։
2018-ի ապրիլին ABBA –ն 1983 թվականին փլուզումից հետո առաջին անգամ հայտարարել էր միավորման մասին։ Ավելի ուշ երաժիշտները հստակեցրել էին, որ բեմին միասին ելույթ չեն ունենա։ Խումբը ձայնագրել է երկու նոր երգ, որոնց թուղարկումը նախատեսված էր 2019-ի սկզբին։
Բեննի Անդերսոնը նաև ասել է, որ հնարավոր է խումբը ևս մեկ անգամ միավորվի երրորդ երգը ձայնագրելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան