Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ճնշումների տակ կայացրած որոշում է
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը չի ցանկանում մեկնաբանել՝ իր պաշտպանյալին կրկին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Նա հեռախոսազանգերին չի պատասխանում։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրառում է կատարել, ըստ որի համարում է, որ դատարանը ճնշումների ներքո է նման որոշում կայացարել։
«Հարգելի լրագրողներ խնդրում եմ՝ չզանգել՝ օրենքի, իրավաբանության, տրամաբանության հետ կապ չունեցող և ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում»,-գրել է Արսեն Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց Աժ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի վերաբերյալ որոշումը։
«Մեր բողոքը բավարարվեց։ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի։ Նա այսօր կկալանավորվի»,- լրագրողներին ասել էր Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը։
Դատախազը որոշումն օրինական և հիմնավոր էր գնահատել։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը կկալանավորվի
- Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կրկին մերժվեց
- Ցուցարարներն ու Մանվել Գրիգորյանի փաստաբանը «հաշտվեցին»
- Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները ցանկանում են հանդիպել Փաշինյանին
- Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները կրկին հավաքվել են
- Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել