
Ռոնալդուն չիրացրած 11-մետրանոցների քանակով հավասարվել է Մեսսիին
«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի իրացրել 11-մետրանոցն Ա Սերիայի 20-րդ տուրի` «Կիևոյի» հետ խաղում (3:0): Championat-ը գրում է, որ հարձակվողի` 52-րդ րոպեին իրացրած 11-մետրանոցը մրցակցի դարպասապահ Ստեֆանո Սորենտինոն հետ է մղել:
Աղբյուրը գրում է, որ կարիերայի ընթացքում չիրացրած 11-մետրանոցների քանակով Ռոնալդուն հավասարվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին` 25-ական:
Ռոնալդուն 25 11-մետրանոց չի իրացրել 139 փորձից, իսկ Մեսսին` 108: Պորտուգալացու համար սա առաջին չիրացրած 11-մետրանոցն էր «Յուվենտուսի» կազմում: Ավելի վաղ նա 4 փորձից 4-ում հաջողել էր: