Գերմանիայի ներքին հետախուզությունում բարձր պաշտոն է ստացել ազգությամբ թուրքը
Ազգությամբ թուրք Սինան Սելենը նշանակվել է Գերմանիայի ներքին հետախուզության պետի տեղակալի պաշտոնում: Սա առաջին դեպքն է, երբ հետախուզության ոլորտում Գերմանիայում նման բարձր պաշտոն է ստանձնում ազգությամբ ոչ գերմանացի անձնավորություն։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Սինան Սելենը ծնվել է Ստամբուլում, ավարտել է Քյոլնի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2006թ. աշխատանքի է անցել Գերմանիայի ներքին գործերի նախարարության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում: Հետագայում աշխատել է Գերմանիայի ոստիկանությունում։
Նորանշանակ թուրք պաշտոնյային հանրությանը ներկայացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը: