ԵԽ գլխավոր քարտուղար․ «Ես ոչ մի միջոց չունեմ ադրբեջանցի փախստականների հարցը լուծելու համար»
«Ես չունեմ ոչ մի միջոց լուծելու ադրբեջանցի փախստականների խնդիրը»,-այսօր ԵԽԽՎ-ում ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքին, թե 10 տարի լինելով գլխավոր քարտուղար, նա ոչ մի պրակտիկ քայլ չարեց «մոտ 1մլն ադրբեջանցի փախստականների ու տեղահանվածների խնդիրը լուծելու համար», ասաց գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ երբ գնում է ԵԱՀԿ կամ խոսում ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարի հետ, նրանք ևս համաձայնում են, որ ինքը չունի միջոց այդ հարցերի կարգավորման համար։
«Մենք տարբեր մանդատներ ունենք, որը մենք փորձում ենք իրականացնել, բայց ես չեմ տեսնում հնարավորություն Եվրոպայի խորհրդի համար՝ գործելու փախստականների հարցերով։ Ես ուրիշ ոչինչ չեմ ասի, սա սարսափելի իրավիճակ է բոլոր տուժածների համար»,-ասաց Յագլանդը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին