Մարտին տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը՝ 3 տարվա դադարից հետո
Ռումինիայի արտգործնախարար Թեոդոր Մելեշկանուն, որը ներկայում նախագահում է ԵՄ խորհրդում մինչև 2019թ.-ի կեսը, հայտարարել է՝ կառույցն աշխատում է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև գագաթնաժողով անցկացվի մարտի սկզբին։ Այս մասին տեղեկանում ենք Hurriyet Daily News-ից։
Մելեշկանուն Բրյուսելում հայտնել է, որ նախատեսվող գագաթնաժողովը կարող է անցկացվել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԵՄ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մելեշկանուն ընդգծել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին:
Համագործակցության խորհրդի նիստը, որը Թուրքիայի և ԵՄ-ի միջև որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է, չի անցկացվել 2015թ.-ից ի վեր։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա