Պոլիտեխնիկում Հոգաբարձուների խորհրդի նախագահ կընտրեն վաղը
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա վաղը։
Panorama.am-ին հիմնադրամից հայտնեցին, որ նիստի ժամանակ կընտրվեն Հոգաբարձուների Խորհրդի նախագահը և քարտուղարը:
Նույն օրը կկայանա Հոգաբարձուների Խորհրդի երկրորդ նիստը, որի ընթացքում կներկայացվեն «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2017/2018 ուսումնական տարվա հաշվետվությունը և 2019թ.-ի բյուջեի նախագիծը՝ հաստատման նպատակով:
Հիշեցնենք, որ այսօր հոգաբարձուների հորհրդի նախագահը և քարտուղար ընտրեցին Երևանի պետական համալսարանում, երեկ՝ Երևանի պետական բժշկական համալսարանում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ռեկտորի խնդրանքը հոգեբարձուների խորհրդին
- Գևորգ Մուրադյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
- Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին