Լոս Անջելեսում այսօր հայտարարվելու են «Օսկարի» հավակնորդները
Լոս Անջելեսում այսօր հայտարարվելու են «Օսկարի» հավակնորդները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ամերիկացի դերասանուհի Թրեյսի Էլլիս Ռոսսն է հայտարարելու հավակնորդ կինոգործիչների, դերասանների ու ֆիլմերի անունները։
Մրցանակը հանձնվում է 24 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», լավագույն դերասաններ և դերասանուհիներ գլխավոր ու երկրորդական դերերի համար, «Օտարալեզու լավագույն ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ» և այլն։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հավակնորդները կարող են լինել 5-10, մյուս անվանակարգերում՝ 5-ական։ Հավակնորդներին ներկայացնելուց հետո կայանալու է քվեարկության երկրորդ էտապը, որի ժամանակ Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի անդամները մինչև փետրվարի 19-ը կորոշեն դափնեկիրներին։
«Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին «Դոլբի» թատրոնում։
Հարակից հրապարակումներ`
- «Վրիժառուները» կփրկեն «Օսկարը»
- «Օսկարի» արարողությունը կարող է առանց հաղորդավար անցնել
- «Օսկարը» սկանդալի պատճառով հնարավոր է մնա առանց հաղորդավարի
- Օտարալեզու 92 ֆիլմ պայքարում է «Օսկար»-ի համար
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան