Ֆինլանդիայի ԱԳ նախարար․ Ռուսաստանը չի կարող հրաժարվել իր ֆինանսական պարտավորություններից
«Մեզ անհրաժեշտ է կանոնների վրա հիմնված բազմակողմ համագործակցություն՝ կանխելու անկայությունն ու հակամարտությունները, և Եվրոպայի խորհուրդը կարևոր հարթակ է այս համատեքստում»,-այսօր ԵԽԽՎ-ում ասաց Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինին, ով ներկայացնում էր ԵԽ նախարարների կոմիտեի գործունեությունը՝ որպես նախարարների կոմիտեում նախագահող։
«Ավելին, Եվրոպայի խորհուրդի մանդատը ներառում է նաև մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարգում։ Սա հնարավորություն է տալիս բարձրացնել այս հարցերը անդամ երկրների հետ։ Եթե երկիրը կազմակերպության անդամ է, մյուս անդամ երկրները կարող են նրան հաշվետու պահել։ Իրականում, սա մեր պարտականությունն է»,-ասաց ԱԳ նախարարը։
ԱԳ նախարարին ուղղված պատգամավորների հիմնական հարցերը վերաբերում էին Ռուսաստանին, որի պատվիրակները 2014թ․-ից ի վեր հրաժարվում են մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին՝ Ղրիմի «բռնակցման» արդյունքում զրկվելով իրավունքներից։ Ռուսաստանը հրաժարվել է նաև ԵԽ բյուջեի հատկացումներից, որը կազմում է մոտ 30մլն եվրո՝ ԵԽ-ին կանգնեցնելով ֆինանսական ճգնաժամի առաջ։
Տիմո Սոինին այս հարցերի վերաբերյալ ասաց, որ կազմակերպության անդամ երկիրը չի կարող հրաժարվել կատարել իր պարտականությունները՝ այդ թվում նաև ֆինանսական։
«Երկխոսությամբ պետք է գտնել լուծում այս հարցին, Մենք գիտենք ինչպես խնդիրներ ստեղծել, բայց պետք է նաև իմանալ խնդիրների լուծման ձևերը։ Պետք է լինի ճանապարհ, եթե կա ցանկություն։ Ֆինլանդիան շատ պրակտիկ, պարզ երկիր է, նաև սառած (frozen), բայց մեր ուղեղներն աշխատում է»,-ասաց ԱԳ նախարարը։
Բրիտանացի պատգամավորներից մեկն էլ հիշեցրեց կազմակերպության ստատուտի հոդվածը, որում ասվում է, որ եթե երկիրը 2 տարի չի կատարում ֆինանսական պարտականությունները, ապա պետք է հեռացվի կազմակերպությունից։ Այս տարվա մայիսին լրանում է 2 տարին, ինչ Ռուսաստանը հրաժարվում է բյուջեի հատկացումներից։
Հարցին, արդյոք ԵԽ նախարարների կոմիտեն գործողություններ կձեռնարկի այս հարցով, Տիմո Սոինին նշեց, որ որպես նախարարների կոմիտեի նախագահող սխալ կլինի այսօր եզրակացություն անել այս կարևոր հարցով, քանի որ այժմ աշխատում են գտնելու ճիշտ որոշում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին