«Նորմալ չէ, որ հեղափոխված Հայաստանում նրանք դեռ կալանքի տակ են»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։
Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպանը միջնորդեց թույլ տալ նրան մասնակցել դատական նիստին։ Նախորդ դատական նիստին դատավորը սանկցիա էր կիրառել նրա նկատմամբ ոչ պատճաշ վարքագծի համար և հեռացրել դատական նիստերի դահլիճից: Դատարանը բավարարեց միջնորդությունը և Սմբատ Բարսեղյանը վերադարձավ նիստերի դահլիճ։
«Ցանկանում եմ նախազգուշացնել և հիշեցնել դատավարական պարտականությունները։ Վարքագիծը կրկնվելու դեպքում կարող եք դարձյալ հեռացվել դատական նիստերի դահլիճից՝ այս անգամ ավելի երկար ժամանակով»,- ասաց դատավորը՝ դիմելով Ս. Բարսեղյանին։
Նիստին ներկա չէին երկու տուժող։ Դատավոր Մ. Մակյանն ասաց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուժողները չեն ներկայացել, նիստը հետաձգվում է մեկ շաբաթով՝ տուժողների մասնակցությունը դատարանում ապահովելու համար։
Նիստերի դահլիճում ներկա մարդիկ իրենց ձեռքում ունեին գործով ամբաստանյալներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի լուսանկարները։ Նիստի ավարտից հետո նրանք ակցիան շարունակեցին դատարանի բակում։
Նշենք, որ «Սասնա ծռերի» գործով այսօր կալանքի տակ են միայն Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը։ Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, նորմալ չէ, որ հեղափոխված, նոր Հայաստանում նրանք դեռևս շարունակում են գտնվել կալանքի տակ։
«Մենք վստահ ենք, որ դատական համակարգի բարեփոխումների արդյունքում հնարավոր կլինի գործը քննել ոչ թե որպես քրեական գործ, այլ ապստամբություն։ Վստահ ենք, որ այդ բարեփոխումներին տղաները պետք է սպասեն ազատության մեջ, քանի որ այդ տարիներն ապօրինի կերպով նրանցից խլվում են»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
- Իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին
- Փաշինյանն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Արմեն Լամբարյանն ազատվել է կալանքից
- ՊՊԾ-ի գնդի գործով ձայնագրություններ. «Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած…»:
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում