«Սեզարի» հավակնորդները
Փարիզում այսօր հայտարարվել են ֆրանսիական «Սեզար» մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված է յոթ ֆիլմ՝ Էմանուել Ֆինկելի «Ցավ» (La Douleur), Ժակ Օդիյարի «Սիսթերս եղբայրները» (Les Freres Sisters), Ժիլ Լելլուշի «Անխորտակելիներ» (Le Grand Bain), Պեր Սալվադորի «Հարսանիքին» (En liberte), Քսավյե Լեգրանի «Խնամակալություն» (Jusqu'a la garde), Ալեքս Լուտցի «Գի» (Guy ), Ժաննա Էրրիի «Մանուկ» (Pupille) ֆիլմերը։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, «Լավագույն դերասան» անկանակարգում «Սեզարի» հավակնորդներն են՝ Ռոմեն Դյուրիսը, Վենսան Լակոստը, Դենի Մենոշեն, Էդուար Բերը, Ալեքս Լուտցը, Պիո Մարմաին, Ժիլ Լելլուշը։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ընդգրկվել են Վիրժինի Էֆիրան, Մելանի Թերին, Լեա Դրյուկերը, Էլոդի Բուշեն, Սանդրին Կիբերլեն, Սեսիլ դե Ֆրանսը և Ադել Էնելը։
«Լավագույն օտարարեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է Մարտին Մակդոնախի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի», Նադին Լաբակի «Կապերնաում», Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ», Լուկաս Դոնտի «Աղջիկ», Անդրեա Պալլաորոյի «Հաննա», Գիյոմ Սենեսի «Մեր մարտերը», Հիրոկաձու Կորեդայի «Խանութների գողերը» ֆիլմերը։
«Սեզար» 44-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 22-ին Փարիզում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան