Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Գրառման մեջ, մասնավորապես, նշված է.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:
Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:
Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:
Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՀՀ-ի փոխարեն Բոլթոնի աղմկահարույց հայտարարությանը արձագանքեց ՌԴ-ն
- «168 Ժամ». «Բոլթոնը Փաշինյանին հիշեցնում է, որ վերջինս «պարտք» է ԱՄՆ-ին»
- Այս այցով չեմ եկել ԼՂ խնդրի կարգավորման հարցում նոր լուծումներ առաջարկելու. Ջոն Բոլթոն
- ՀՀ վարչապետը հրաժարվեց իր հաջողության գաղտնիքը բացել իմ առաջ. Բոլթոն
- Հայ-ամերիկյան հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն. Ջոն Բոլթոն
- Ջոն Բոլթոնը ժամանել է Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան