Թաքցված գանձը
Փարիզում Oscar de la Renta խանութի վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է 17-րդ դարի նկար։ rt.com-ի հաղորդմամբ, նշված է ապրանքանիշի Ինսթագրամի էջում։ Նկարում ներկայացված է Երուսաղեմ մուտք գործող ֆրանսիացի մարքիզը և նրա շքախումբը։ Կտավի հեղինակն է ծագումով ֆլամենդացի նկարիչ Առնո դե Վուեզը, ստեղծվել է 1674 թվականին։
Հաղորդվում է, որ շենքի սեփականատերերը հանդիպել են Oscar de la Renta-ի գործադիր տնօրենին։ Բանակցությունների արդյունքում նա առաջարկել է վերանորոգել նկարն ընկերության հաշվին պայմանով, որ նկարը կմնա խանութում, և ստացել է համաձայնություն։
life.ru-ն, հղում անելով The New York Times-ին, գրում է, որ, ամենայն հավանականությամբ, նկարը թաքցրել են, այն պատին է փակցված եղել։ Ենթադրվում է, որ այնտեղ ապրողներից մեկը ցանկացել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ թաքցնել գլուխգործոցը։
Գտածոն բավականին թանկ է ոչ միայն երեքհարյուրամյա պատմության համար, նաև իր չափսերի և յուրահատուկ տեխնիկայի, որն այդ շրջանի համար բավական անսովոր էր։ Շենքի վերնորոգումը դադարեցված է, մինչև նկարի ռեստավրացիան կավարտվի։ Նախատեսված է մայիսին սկսել նկարի վերանորոգումը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան