Հայ գեղասահորդները մասնակցում են Մինսկում անցկացվող Եվրոպայի առաջնությանը
Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը կարճ ծրագրով պայքարի կբռնվեն մենասահորդուհիները: Մեր երկիրը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը:
ՀԱՕԿ լրատվական բաժնի փոխանցմամբ, նրա հաջորդ մրցելույթը տեղի կունենա հունվարի 25-ին: Այդ օրը մենասահորդուհիները կներկայացնեն իրենց կամավոր ծրագրերը:
Հայաստանի երկրորդ մասնակից, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հունվարի 24-ին հանդես կգա կարճ, իսկ հունվարի 25-ին` կամավոր ծրագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան