Անհետ կորած 14-ամյա Հայկի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է
Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է: Panorama.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:
Նա նշեց, որ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները, սակայն հանցագործությունը չի բացահայտվել, չի պարզվել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 4-րդ մասով, 257 և 258 հոդվածների պահանջներով քննիչը կասեցրել է գործը:
«Մինչդատական վարույթի ընթացքում հարցաքննվել են վկաներ, կատարվել դեպքի վայրի զննություններ ահազանգ կատարած անձանց մասնակցությամբ, մի շարք այլ տեսագրությունների զննություններ, կատարվել է հեռախոսահամարների վերծանում, նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն, հանցագործության բացահայտման նպատակով կազմվել է համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ են քաշվել մի շարք վարկածներ և ստուգվել, որոնողական աշխատանքների ընթացքում օգտագործվել են հետախուզական շներ և այլն»,- տեղեկացրեց նա։
Նա նշեց, որ քննչական գործողությունների և կայացված դատավարական որոշումների արդյունքում հնարավոր չի եղել հայտնաբերել Հայկ Հարությունյանին և չի պարզվել որպես մեղադրյալ ենթակա անձ։
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Հարակից հրապարակումներ`
- 14-ամյա Հայկի մայրը մտածում է որդին ողջ է ու ինչ-որ մեկի մոտ
- 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ
- Վերսկսվել են 14-ամյա Հայկի որոնումները
- 14-ամյա Հայկի որոնումները շարունակվում են
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը