Փաշինյան. Ալիևի հետ քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը
Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը պլանավորված չի եղել։ Ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց Դավոսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իլհամ Ալիևի հետ սա մեր երրորդ հանդիպումն է, երրորդ խոսակցությունը, նախկինում էլ պլանավորված չի եղել որևէ հանդիպում։ Դուշանբեում, երբ մենք հանդիպեցինք, ինչքան հավանականություն կար, որ կհանդիպենք, այնքան էլ կար, որ չենք հանդիպի»,-ասաց նա։
Սանկտ Պետերբուրգում էլ՝ «էդպես ստացվեց»։
«Պայմանավորվածություն եղավ, որ այն միջոցառումներին, որտեղ մենք երկուսով մասնակցում ենք, առնվազն չխուսափենք հանդիպումներից, երբ կա առիթ հանդիպելու և խոսելու, հանդիպենք և խոսենք, մանավանդ, որ ինչպես ասել եմ, սրանք ոչ պաշտոնական հանդիպումներ են, ոչ պաշտոնական զրույցներ են։ Այսինքն, սրանք բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ ու հանգրվան չեն»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է վերջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Փաշինյանն ասաց, Դավոսի համաժողովի կազմակերպիչները հարցրել են՝ դեմ չե՞ն հանդիպելուն։
«Մենք ասել ենք, որ դեմ չենք, նույնն էլ Ադրբեջանի նախագահն է ասել, և մենք ուղղակի նույն տրամաբանությամբ, ոչ պաշտոնապաես զրուցել ենք։ Հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որը ընդհանուր առմամբ, եթե մի տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումից, այսինքն, եթե նման միջոցառումների դուրս գանք դեմ դիմաց, պետք է երկու բառ փոխանակենք, խոսենք»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա նա ասաց. «Մենք քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը։ Այսինքն, երբ ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ, որ փուլում, ինչ իրավիճակ էր։ Իհարկե քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կանրգավորման համատեքստում, ինչ անհնարինություններ կան։ Ես ուզում եմ, ասել, եր որևէ կոնկրետ դետալ չենք քննարկում, ուղղակի մտքեր ենք փոխանակում։ Ուզում եմ ընդգծել, որ քննարկումների առանցքն այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային։ Դավադրություններ լինել չեն կարող, աբսուրդ է նույնիսկ մտածել այդ մասին, որ ես կարող եմ որևէ դավադրության մեջ ներքաշվել, նման բան մտածելը նաև թյուրըմբռնման հետևանք է»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն Ալիևի գրկում․ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր
- Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ
- Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
- Գերիների փոխանակման հետ կապված Ալիևի հետ համաձայնության չենք եկել. Փաշինյան
- Բաքվում հայտարարել են, որ Փաշինյանն ու Ալիևը խոսել են ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթաժողովի ժամանակ
- Հայտարարություն․ Համանախագահները տեղեկություններ են ստացել Փաշինյանի ու Ալիևի միջև ուղիղ կապի մասին