Հայաստանում արևային վահանակների արտադրությունը աճել է 4.4 անգամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականի 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է 4 966 արևային վահանակ։
Ըստ վիճակագրության՝ հունվար-նոյեմբերին արևային վահանակների արտադրությունը 2017 թ-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել է 4.4 անգամ: 2017 թ-ի 11 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 1 140 արևային վահանակ:
Միևնույն ժամանակ ավտոմոբիլային մարտկոցների արտադրության ծավալներն աճել են 31.7%-ով և կազմել 27 հազար 891 հատ։ Մեծ հզորության տրանսֆորամտորների արտադրությունն էլ աճել է 40%-ով և կազմել 28 հատ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան