Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չի ուղարկվել Վերաքննիչ դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրվել է 21․ 01.2019 թ․ աշխատանքային օրվա ավարտին՝ պաշտպանների կողմից դատարանին լրացուցիչ գրություն ներկայացնելուց հետո:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից տեղեկացնում են. «Որոշումը թեև տրամադրվել է պաշտպաններին, սակայն մինչ այժմ անհասկանալի պատճառներով այն գործի նյութերի հետ միասին չի փոխանցվել Վերաքննիչ քրեական դատարան, ինչի հետևանքով դեռևս 18․01.2018 թ․ պաշտպանների կողմից այդ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը չի սկսվում:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Դեռ պետք է ապացուցեք, որ Ռոբերտ Քոչարյանն է հրամաններ արձակել. Գուրգեն Եղիազարյան
- Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հերքման պահանջը
- Պաշտպանական խումբն արձանագրում է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների հերթական կոպիտ խախտումը
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է
- Գործադիր իշխանության կողմից պատվեր կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. Ալումյան
- Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց
- Փաստաբան. Ես տեսնում եմ, որ բոլոր դատավորները խուսափում են Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին