Մեքսիկան՝ աշխարհի ամենակրիմինալ երկիր
Մեքսիկան ռեկորդ է սահմանել աշխարհում կատարված սպանությունների թվով: Reuters գործակալության տվյալներով, այդ երկրում 2018 թվականին գրանցվել է ավելի քան 33 հազար դեպք, երբ հարձակվողների գործողությունները հանգեցրել են մահվան: Այս մասին գրում է mir24.tv-ին:
Նշվում է, որ 23.5 հազար դեպքերում մահվան պատճառ է դարձել հրազենի օգտագործումը: Բացի այդ, Մեքսիկայի կենտրոնական մասում գտնվող Գուանահուատո նահանգը հանցագործությունների քանակով զբաղեցնում է առաջին տեղը: Այստեղ կատարվել է 3,2 հազար սպանություն:
Ըստ աղբյուրի՝ 2017 թվականին Մեքսիկայում սպանվել է 25 հազար մարդ: Իշխանությունները, չնայած ցնցող վիճակագրությանը, շարունակում են պայքարել հանցագործության դեմ:
Թմրանյութերի դիլերների դեմ պայքար է իրականացվում, սակայն գործողությունները հանգեցրել են բանդաների և ներքին պատերազմների քանակի ավելացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան