Ճապոնիայում սկսել են փորձարկել առանց վարորդի ավտոբուսները
Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքում 2020 թվականի Օլիմպիադային ընդառաջ սկսել են փորձարկել առանց վարորդի ավտոբուսներ։
«Իզբեստիա»-ի փոխանցմամբ՝ 10-օրյա փորձարկումը սկսվել է նախորդ շաբաթ։ Հանդեա օդանավակայանից ուղևորները կարող են օգտվել փորձնական միկրոավտոբուսներից, որը կարող է տեղավորել 10 ուղևոր։ Սակայն անվտանգության նպատակներից ելնելով ավտոբուսի հետևի նստարանին վարորդ է գտնվում, որը կարող է վերահսկել ավտոբուսի ընթացքը։
Տրանսպորտային միջոցը անցնում է երկու տերմինալներով՝ 30 կմ / ժ արագությամբ, ինչպես նաև օգտագործում է GPS: Տեղաշարժման ժամանակ հատուկ մագնիսական մարկերները թույլ են տալիս ուղուց դուրս չգալ։
Հարակից հրապարակումներ`
- Առանց վարորդի ավտոբուսներ՝ Կատալոնիայում
- Առանց վարորդի ավտոբուսներ՝ Փարիզում
- Ճապոնիայում 2020-ից կսկսեն աշխատել առանց վարորդների տաքսիներ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան