Աշոտյան. Փաշինյանը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մտցնում է փակուղի
ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Դավոսում Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը։
«Լսեցի Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ալիևի հետ հանդիպման մասին:
Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ:
Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր ռազմավարությունը, փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով:
Ավելի լավ է լռեր...»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ալիևի հետ քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը
- Փաշինյանն Ալիևի գրկում․ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր
- Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ
- Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն