People-ը բացահայտել է Բրեդ Փիթի ու Շառլիզ Թերոնի հարաբերությունների մասին իրականությունը
Դերասան Բրեդ Փիթն ու դերսանուհի Շառլիզ Թերոնը սիրային հարաբերությունների մեջ չեն։ Այս մասին գրում է People ամսագիրը։ Ըստ ամսագրի տեղեկությունների, Փիթն ու Թերնը վերջին անգամ տեսել են միմյանց Breitling ժամացույցների գովազդային նկարահանումների ժամանակ։
Հաղորդվում է, որ խոսքը գնոււմ է գովազդային նկարահանման մասին, որը եղել է մոտ կես տարի առաջ։ Միևնույն ժամանակ ամսագրի աղբյուրները պնդում են, որ զույգի սիրային հարաբերությունների մասին լուրերը կեղծ են։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Բրեդ Փիթն ու Շառլիզ Թերոնը ռոմանտիկ հարաբերությունների մեջ են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին