Սաակաշվիլին աջակցել է Տիմոշենկոյին
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշնկոյին։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա հայտարարել է, որ Տիմոշենկոն եղել է առաջիններից մեկը, ով գնացել էր աջակցելու նրան ուկրաինական քաղաքացիությունից զրկվելուց հետո։ Սաակաշվիլին նաև հիշեցրել է, որ Տիմոշենկոյի կառավարությունը օգնություն է ցուցաբերել Վրաստանին 2008 թվականին։
Քաղաքական գործիչը նաև հույս է հայտնել, որ Տիմոշենկոյին կհաջողվի դուրս շպրտել նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանդային։
Հիշեցնենք, որ նախօրեին «Բատկիվշինա» կուսակցությունն Ուկրաինայի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է իր առաջնորդ Յուլիա Տիմոշնկոյին։
Հարակից հրապարակումներ`
- Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում
- Տիմոշենկո. Պորոշենկոն ընտրություններում հաղթելու շանս չունի
- Սաակաշվիլին իր հայրենակիցներին կոչ է արել օրինակ վերցնել հայերից
- Սաակաշվիլին պատասխանել է Պատարկացիշվիլիի սպանությանը հաղորդակից լինելու մեղադրանքներին
- Սաակաշվիլու կուսակցությունը մասնակցելու է Ուկրաինայի 2019 թ. ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան