Վահե Սարուխանյան. «Դավիթ Թորոսյանը շատ ուժեղ մարզիչ է»
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ռուսաստանաբնակ Վահե Սարուխանյանը փետրվարի 9-ին Սոչիում կանցկացնի իր հերթական մենամարտը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակում Սարուխանյանը կանցկացնի իր առաջին մենամարտը` մրցելով Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ: Սարուխանյանն այս օրերին գտնվում է Երևանում և առաջիկա մենամարտին նախապատրաստվում է մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:
«Մարզվում եմ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ, ում համարում եմ շատ ուժեղ մասնագետ: Երկու ամսվա ընթացքում արմատական փոփոխությունները նկատելի են: Ռուսաստանի ներկայացուցիչը շատ ուժեղ է: Կփորձեմ հաղթել նրան: Երեք մենամարտ հաղթելուց հետո կդառնամ Super Six-ի չեմպիոն»,- «Punch Boxing»-ի հետ զրույցում ասել է Սարուխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան