Փաշինյանն արդարացրեց իրենց պարգևավճար տված մարզպետներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ արդարացրեց իրենց պարգևավճար տրամադրած մարզպետներին։ Ասաց՝ դա աշխատավարձի մաս է կազմում։
Նա անդրադարձավ նաև կառավարության անդամներին ու մարզպետներին քննադատած պատգամավորներին, ասաց՝ նրանք էլ են 13-րդ աշխատավարձ ստացել։
«Պատգամավորները չեն ասում, որ իրենք էլ, ինչպես պետական կառավարման մարմինների շատ աշխատակիցներ, ստացել են այդ 13-րդ աշխատավարձը, որը վերջին տարիներին ավանդույթ է եղել։ Պատգամավորները չեն ասել, վայ գիտեք ի՞նչ, մենք լուծարված խորհրդարանի պատգամավոր ենք, մեզ մի տվեք այդ գումարը, նրանք մեծ հաճույքով ստացել են, հիմա էլ ասուլիս են հրավիրում ու ասում՝ ո՞նց կարելի է»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ինքն էլ մյուս պատգամավորների նման միշտ ստացել է 13-րդ աշխատավարձը։
«Ես ասել եմ, որ վատացնող ոչ մի քայլ չձեռնարկեք, մինչև թնջուկը լուծենք»,-ասաց նա։
Մանրամասները՝ Փաշինյանի հեռարձակած տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ ենք պարգևավճարներ տալիս՝ սենյակներից սենյակներ վազող, ֆեյսբուքում լայքողների՞ն. վերլուծաբան
- «Ժամանակ». Պարգևատրումները հրահանգավորված է եղել կառավարությունից
- Բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարները, այն էլ այդքան կարճ ժամանակ աշխատելով, ընդունելի չէ. Սամսոնյան
- «Իմ քայլը»-ում մարզպետների պարգևավճարների մասին հարցը չեն քննարկել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին