Քաղաքագետ. Պատահական չի, որ գաղտնի բանակցությունների ֆոնին ակտիվացել է «Մարտի 1»-ի հարցը
««Մարտի 1»-ի հարցը հիմա ավելի ակտուալ և քննարկվող թեմա է դարձել, քան Արցախի` իրականում Հայաստանի գոյության հարցը»,-մտահոգություն է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Իսկ Արցախի հարցը գնալով ավելի է լրջանում Ադրբեջանի ոգևորության ու Հայաստանի անգետության ֆոնին:
Փաստորեն, մենք Արցախի բանակցությունների մասին ինֆորմացիոն շրջափակման մեջ ենք հայտնվել և շրջափակման մեխանիզմներից մեկը Մարտի 1-ի հարցը թոփ թեմա դարձնելն է:
Սակայն այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, 2008թ. թվականի դեպքերը Ղարաբաղի խնդրի կոնտեքստը ունեին` Տեր-Պետրոսյանն երբեք չէր թագցնում, որ փորձում էր իշխանության գալ այդ խնդիրն իրեն և մեզ հայտնի եղանակով լուծելու համար:
Պատահական չի, որ այսօր Արցախի խնդրում ակտիվ գաղտնի բանակցությունների ֆոնին զուգահեռ ակտիվացել է նաև «Մարտի 1»-ի հարցը: Փաստորեն, «2008-ին Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, իսկ հակառակ կարծիք ունեցողները` սխալ»- սա է Արցախի հարցի շուրջ ընթացող ակտիվ բանակցությունների ֆոնին «Մարտի 1» խնդրի ակտուալացման մեսիջը:
Ամենացավալին այն է, որ Արցախի խնդրի կոնտեքստում «Մարտի 1» -ի ակտուալացումը իր մեջ նոր «Մարտի 1» մեկ է պարունակում ու մենք մոտենում ենք այդ կետին:
Հ.Գ. «Մարտի 1» -ը օբյեկտիվորեն կարող է քննվել այն ժամանակ, երբ դրա կողմերից ոչ մեկը` Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին չլինեն և չունենան դատավարության վրա ազդելու լծակներ: Բայց այսօր օրակարգում Արցախի հարցն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին