Քրիստիան Բեյլն այլևս հանուն դերի չի գիրանա ու նիհարի
Ամերիկացի դերասան Քրիստիան Բեյլը, ով հայտի է կինոյում դերերի համար արմատական փոփոխություններով, հայտարարել է, որ հնարավոր է դադարի գիրանալ կամ նիհարել հանուն նկարահանումների։
«Ես այլևս չեմ կարող շարունակել այդ ոգով։ Իրոք, չեմ կարող։ Իմ մահն ուղիղ նայում է իմ դեմքին»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է դերասանը։ Իր երկարամյա կարիերայի ընթացքում 44-ամյա Բեյլը մեկ անգամ չէ, որ գիրացել է կամ նիհարել, որպեսզի իր մարմնավորած կերպարը հնարավորինս բնական տեսք ունենա։
2000 թվականին «Ամերիկյան հոգեգարը» ֆիլմում խաղալու համար նա դարձել էր 81 կիլոգրամ, այնուհետև նիհարել 26 կիլոգրամով «Մեքենավարը» (2004 թ.) ֆիլմի համար։ Հաջորդ տարի նա պետք է հանդես գար Բեթմենի դերով և նորից սկսել էր քաշն ավելացներ, որպեսզի ստանար սուպերհերոսի մարմին, իսկ 2006-ին կրկին նիհարել էր 26 կիլոգրամով «Փրկարար լուսաբաց» ֆիլմի համար։ Իր վերջին դերերից մեկի համար՝ քաղաքագետ Դիկ Չեյն «Իշխանություն» ֆիլում, 44-ամյա դերասանը ավելի քան 20 կիլոգրամով գիրացել էր։
Դերասանի խոսքով, ինքն ամենաշատը խղճում է իր կնոջը, ով ստիպված է լինում համակերպվել նրա արտաքինի փոփոխությունների հետ։ Իսկ հոր գիրանալը որդու սրտով է։
«Իմ որդուն դուր է գալիս իմ փորը»,- ասել է դերասանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան