«Հայրիկ, շատ վախեցած եմ, կարծես ինքնաթիռը շուտով կկործանվի»
«Կարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալայի` ինքնաթիռի որոնողական աշխատանքները մինչ այժմ անարդյունք են: 28-ամյա արգենտինացին տեղափոխվել էր «Նանտից»` 20 մլն եվրոյի դիմաց և անձնական ինքնաթիռով Նանտից պետք է ժամաներ Կարդիֆ, սակայն ֆուտբոլիստի անձնական ինքնաթիռն անհետացել է տեսադաշտից:
«Ole» կայքը հրապարակել է ֆուտբոլիստի կողմից WhatsApp-ով ուղարկված ձայնահաղորդագրություն, որում արգենտինացին ասել է, որ ինքնաթիռը կարող է կործանվել:
«Ողջույն, ինչպե՞ս եք: Հիմա ինքնաթիռի մեջ եմ, որը կարծես թե կործանվում է: Մեկնում եմ Կարդիֆ: Վաղն արդեն կմարզվեմ նոր թիմի հետ: Քույրեր և եղբայրներ, լա՞վ եք: Եթե մեկ ժամ անց ինձանից նորություն չլինի, ապա չգիտեմ, արժե՞ ինչ-որ մեկին ուղարկել` ինձ փնտրելու համար: Հայրիկ, ես շատ վախեցած եմ»,- ասել է Սալան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան