Ո՞ւմ ենք պարգևավճարներ տալիս՝ սենյակներից սենյակներ վազող, ֆեյսբուքում լայքողների՞ն. վերլուծաբան
«Հանուն արդարության՝ նոր խորհրդարանի պատգամավորների հետ կապված մտահոգություններ ունեմ։ Ցավոք սրտի, սպասում էի, որ պոտենցիալի առումով այն մի քանի անգամ հաստատապես կգերազանցի նախկին խորհրդարաններին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։
Նրա խոսքով, նախկին խորհրդարաններում գոնե 20-30 մարդ կային, որոնք պիտանի էին խորհրդարանական դիվանագիտության համար։
«Այս խորհրդարանում առայժմ չես կարողանում մեկ ձեռքի մատներից ավելի մարդկանց թվարկել։ Իսկ ահա Ադրբեջանի՝ խորհրդարանական վեհաժողովներում վարած քաղաքականությունը մաս է կազմել իրենց պատերազմի քաղաքականության»,- ասաց բանախոսը։
Ըստ Ստյոպա Սաֆարյանի, որբ ասում են, որ նորընտիր պատգամավորները կսովորեն, կաշխատեն, իր մոտ հարց է ծագում՝ կսովորեն կանոնակարգին, իսկ ոլորտի՞ն ինչպես են սովորելու. «Եթե նրանք խորապես չեն պատկերացնում որևէ ոլորտ, նյուանսներ, Ադրբեջանի քաղաքականության նրբերանգներ... Տակավին խորհրդարանի և խորհրդարանական դիվանագիտության կարողություններն անհայտ են։ Միամտությունն ու անփորձությունը կարող են տխուր հետևանքներ ունենալ»։
Panorama.am-ի թղթակցի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրման վերաբերյալ հայտնի փաստը, Ստյոպա Սաֆարյանը նկատեց՝ բոլորս էլ գիտեինք, որ տարեվերջին պետական պաշտոնայներին պարգևավճարներ տրվում են։
«Չեմ կարծում, որ գտնվի մեկն, ով ասի, որ մեր երկրում աշխատավարձերը բարձր են։ Բայց ես չեմ կարող ընդունել, եթե ասում են, որ 640 հազար դրամ աշխատավարձ ստացող մարզպետի աշխատավարձը ցածր է։ Արդար չի, ՀՀ Սահմանադրության մեջ գրված այն բառերը, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական, ժողովրդավարական պետություն է, հենց այնպիսի բառեր չեն։ Արդյոք արդա՞ր է ունենալ 50-70 հազար դրամ աշխատավարձ ստացող մանկավարժ և ունենալ սուրճ խմող մարզպետի տեղակալ՝ այն էլ երեք օրինակից։ Սա խայտառակություն է։ Ո՞ւմ ենք պարգևավճարներ տալիս՝ սենյակներից սենյակներ վազող, ֆեյսբուքներում լայքող-մեկնաբանություններև անողների՞ն»,- հարց ուղղեց Ստյոպա Սաֆարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Պարգևատրումները հրահանգավորված է եղել կառավարությունից
- Բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարները, այն էլ այդքան կարճ ժամանակ աշխատելով, ընդունելի չէ. Սամսոնյան
- «Իմ քայլը»-ում մարզպետների պարգևավճարների մասին հարցը չեն քննարկել
- Պետրոսյանի կարծիքով՝ կասկածելի է պարգևատրման հիմք հանդիսացած հանգամանքների առկայությունը
- Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները 100.000 դրամ պարգևատրում են ստացել. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին