Արթուր Սարկիսովը դուբլի հեղինակ է դարձել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել է ռումինական «Վիտորուլի» հետ կայացած ընկերական հանդիպմանը և դուբլ է ձևակերպել: Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել հանդիպման 40-րդ և 44-րդ րոպեներին: «Ենիսեյը» հաղթանակ է տոնել 3:0 հաշվով: Սարկիսովը փոխարինվել է 69-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Սարկիսովի թիմը շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայում: Ընկերական նախորդ խաղում «Ենիսեյն» ուժերն էր չափել ադրբեջանական «Գաբալայի» հետ, սակայն հայ ֆուտբոլիստը չէր մասնակցել այդ հանդիպմանը, որն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով: