Գլխավոր ճարտարապետ. Արամի 23-ի շուրջ աղմուկն ավելի շատ էր, քան պետք էր
Այսօր ստորագրվելու է պայմանագիր՝ տարածքի իրացնողի՝ AMC-ի, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի ու մշակույթի նախարարության միջև Արամի 23 հասցեում գտնվող մշակութային հուշարձանի վերաբերյալ։
«Վերջապես լուծվեց հարցը»,-ընթացող ասուլիսում հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նա պայմանագրի նախագծից որոշ մանրամասներ հրապարակեց։ Կառուցապատողը 14 մլն դրամ տրամադրում է Լուչիո անունով իտալացի ճարտարապետին։ Նա պետք է պատրաստի կառույցի վերականգնման նախագիծը։
«Շատ ուրախ եմ, որ Լուչիո Պեցին գալիս է Արամի 23-ի համար։ Իհարկե, շատ ավելի ուրախ կլինեի, որ մեր եկեղեցիների փլված պատերի համար, որոնք ավելի մեծագույն արժեք են ներկայացնում, Լուչիո Պեցին չեկավ, գար։ Հիմա կարծում եմ, որ բոլոր կողմերը հանգիստ կլինեն։ Երևանի քաղաքապետարանը ոչ մի առնչություն սրա հետ, բացի բարոյականից, չունի։ Ուղղակի մենք զորավիգ ենք կանգնում դրան, ուղղակի բարի կամքի դրսևորում է»,-ասաց նա։
Մեսչյանը նաև հայտարարեց՝ Արամի 23-ի հարցը համարում ենք փակված. «Մի փոքր զարմանք կար, որ աղմուկը շատ ավելի շատ էր, քան թե պետք էր։ Եկեք չմոռանանք, որ Երևանում միայն Արամիի պատը չէր քանդվել, եղել են նույնիսկ զոհեր, որի մասին էդքան աղմուկ, կներեք, չի եղել, մի անհագստացեք, այդ պատը կվերականգնվի»։
Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվեց հունվարի 11-ի երեկոյան։ Հենց այդ շենքում անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։
Հարակից հրապարակումներ`
- Արամի 23-ի հարցը բարդացել է, որովհետև իր բնականուն հունով չի ընթացել. Ա. Գրիգորյան
- Արամի 23-ի պատի փլուզումը պետք է դաս լինի. Ա. Մեսչյան
- Առկա է Արամի 23-ի մնացած հատվածի փլուզման վտանգ
- Փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը
- Մշակվում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը
- Ինչպես է փոխվել Արամի փողոցը 40 տարվա ընթացքում
- Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Արամի 23-ի հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ մշնախը դիմել է Երևանի դատախազությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է