Այդպիսի պարգևատրումներ, այդպիսի մեծ թվեր չկան. Դավիթ Անանյան
«Այդ տեղեկատվությունը սուտ է, նման պարգևատրումներ հնարավոր չէ լինեն»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ում աշխատավարձերի ու պարգևատրումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին:
Նշենք, որ հրապարակման համաձայն՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դեկտեմբերին ստացել է 8 մլն 55 հազար դրամ պարգևավճար, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար դրամ:
«Այդպիսի պարգևատրումներ չկան, այդպիսի մեծ թվեր չկան, հնարավոր չէ»,- վստահեցրեց Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ առձեռն վճարված պարգևավճարի առավելագույն չափը կազմել է 1,5 մլն դրամ: Սակայն նա չմանրամասնեց, թե որ աշխատակցին է այդ չափով պարգևատրել:
Հարցին՝ ինչի՞ դիմաց է տվյալ աշխատակիցը նման պարգևատրում ստացել, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Այդպես եմ ուզել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք պարգևատրումների ցուցակը կհրապարակվի, Դավիթ Անանյանը բացասական պատասխան տվեց: Ըստ նրա՝ անձնական տվյալների պաշտպանվածության մասին օրենքի համաձայն ստացված աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվությունը չեն կարող հրապարակվել:
Նրա խոսքով՝ ինքը կարող է միայն հրապարակել իրեն վերաբերող տեղեկատվությունը. «Կներկայացնեմ տարեկան եկամուտների հայտարարագիրը, որտեղ կլինեն բոլոր թվեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան