Փաստաբան. Մանվել Գրիգորյանն ինքն է շահագրգռված, որ օբյեկտիվ քննություն գնա
«Անցումային այս փուլում օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով որոշ ուժերի կողմից ամեն ինչ արվում է անօրինական մեթոդներով իրականացնել ընտրովի նախաքննություն, ընտրովի արդարադատություն՝ թիկունքում ունենալով փողոց փակող որոշ անձանց օժանդակությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ վարչապետն ինչքան էլ հայտարարի, որ չի միջամտելու արդարադատությանը, դատարաններին, վարչապետը նաև երաշխավորն է, որպեսզի երկրում բացառվի ընտրովի արդարադատությունը, երաշխավորն է, որպեսզի բացառվեն դատավորի և պետական մարմինների հանցագործ շփումները, պարտավոր է լսել ոչ միայն իրավապահների զեկույցները, նաև իրավապաշտպանների, որոնք խոսում են փաստերով։
«Եթե Մանվել Գրիգորյանի գործով կա գոնե մեկ փաստ, որ ազատության մեջ մնալով կխոչընդոտի, կխուսափի կամ նոր հանցագործություն կկատարի, թող ցույց տան պաշտպաններին և ցմահ կալանք կրի, հակառակ դեպքում նրան կալանքի տակ պահելը իրավաչափ չէ, անօրինական է, անբարոյական է։
Գրիգորյանն ինքն է շահագրգռված, որ օբյեկտիվ քննություն գնա և պարզվի, թե նա և նրա ընտանիքի անդամները ինչ կապ ունեն իրեն մեղսագրվող հանցագործության հետ»,- ասաց Լ. Բաղդասարյանը։
Նա նաև նշեց, որ համացանցում հերյուրանք է տարածվում, որ Գրիգորյանը ցանկանում է այս գործը քաղաքականացնել։
Փաստաբանն ասաց, որ երբ Վերաքննիչ քրեական դատարանում վիճարկվում էր Մանվել Գրիգորյանի խափանում կալանավորումը երկարացնելը և գրավով ազատ արձակելը, պարզվեց, որ նախագահող դատավորն օրենքի խախտումով էր վարույթ ընդունել այդ գործը, որովհետև օրենքի ուժով և Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ պարտադիր պայման է դիտվում, որպեսզի նմանօրինակ գործերը մակագրվեն ծրագրի միջոցով, այլ ոչ թե անձի։ Այս դեպքում, Լ. Բաղդասարյանի խոսքով, խախտվել են այս պահանջները ու մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահող դատավորի անձի միջոցով։
«Խնդրում եմ ճշտել՝ եթե խաբում եմ հանրությանը և ձեզ՝ ենթարկեք պատասխանատվության, եթե ոչ՝ պատժեք այն անձանց, ովքեր օրենքը խախտեցին, որպեսզի իրականացվի ընտրովի արդարադատություն»,- ասաց Լ. Բաղդասարյանը։
Մանվել Գրիգորյանը կալանավորված էր 2018 թ. հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։
2018-ի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: 2019 թ. հունվարի 22-ին Հ Հ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ճնշումների տակ կայացրած որոշում է
- Մանվել Գրիգորյանը կկալանավորվի
- Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կրկին մերժվեց
- Ցուցարարներն ու Մանվել Գրիգորյանի փաստաբանը «հաշտվեցին»
- Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները ցանկանում են հանդիպել Փաշինյանին
- Քաշքշոց ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև
- Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները կրկին հավաքվել են
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Մանվել Գրիգորյանը չզրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
- Դատախազությունը բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու դեմ
- Գլխավոր դատախազ. Ամեն ինչ անելու ենք, որ Մանվել Գրիգորյանին ազատելու դեմ բողոքն այսօր մուտք լինի Վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ
- Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին