Մարի Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից երեխա է ընկել
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը։ Սաներից մեկը՝ 11 տարեկան մի տղա, որ ծանր մտավոր հետամնացություն ունի, ընկել է երկրորդ հարկի պատուհանից։ Երեխային տեղափոխել են «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիվանդանոց։ Panorama.am-ի ունեցած այս լուրերը հաստատեցին ոստիկանությունից։
Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հայտնեց, որ երեխան սալջարդեր է ունեցել։ Մասնագետները զննել են, լուրջ վնասվածք չի եղել, հետ է ուղարկվել մանկատուն։
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունն այժմ տնօրեն չունի։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Պետրոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ իրեն դեպքի մասին տեղեկացրել են ժամը 11-ի սահմաններում։
«Ասացին պահարանից երեխան ընկել է։ Դաստիարակը պարապմունքը անելուց է եղել։ Երեխան չիշիկ անել է ուզել, դայակը նստացրել է զուգարանին, դուրս եկել։ Երկու վարկյան է տևել։ Այդ ընթացքում երեխան մոտեցել է պատուհանին»,-ասաց Պետրոսյանը։
Ի դեպ, ոստիկանության ստացած ահազանգի համաձայն երեխան ընկել է զգեստապահարանից։
«Դաստիարակն ասեց, ես այդ պահին խառն էի, ինձ թվաց, որ երեխան պահարանից ընկավ։ Բայց երեխեն պատուհանից է ընկել, սղղալով ընկել է։ Պատուհանի ճաղավանդակը որ ձեռքով սեղմում ես, գնում է առաջ։ Երեխան էլ նվազ, փոքր երեխա է, սղղալով ընկել է, կողքերն են կապտած։ Փառք աստծո, սաղ սալամաթ է, ոչ մի բան չի եղել»,-ասաց տնօրենի ժ/պ-ն։
Հարցին, թե ինչո՞ւ է պատահունը բաց եղել, Պետրոսյանը հասկասական պատասխաններ տվեց։ Նախ ասաց՝ օդափոխում էին, տարբեր խմբերում պատուհանները բացում են, ապա հայտարարեց, թե երեխան է բացել։
«Ճաղավանդակները որ կան, մենք բոլոր խմբերում էլ արխային բացում ենք։ Նման դեպք երբեք չի եղել, մեր մտքով չէր անցնի։ Երկու վայրկյան չի տևել։ Գոգը ցածր է, բարձրացել է վրան ու սղղացել պատի վրայով, այն 1.5 մետ բարձրություն ունի»,-նշեց Արմինե Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հիմա պատուհանները փակել են ու բռնակները վրայից հանել։
Ճշտող հարցին, պատուհանը բա՞ց է եղել, թե՞ երեխան է բացել, Պետրոսյանն ասաց. «Պատուհանը փակ է եղել, ինքն է բացել»։
Իսկ այս դեպքում կասկածի տեղիք է տալիս դաստիարակի երկու վայրկյան բացակայելու մասին ասածը։
Հիմա երեխայի ոտքի երկու մատին գիպս է դրված։
Ոստիկանությունից Panorama.am-ին ասացին, ահազանգը ստացել են հիվանդանոցից.
«Մեկնած խումբը պարզել է, որ երեխան 2008 թ. ծնված տղա երեխա է։ Ըստ նախնական վարկածի, վայր է ընկել զգեստապահարանից։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում