«Նաիրի Ինշուրանս»-ը աշխատում է իր բնականոն ռեժիմով
ՊԵԿ կողմից հունվարի 21-ին հրապարակված հաղորդագրությունը «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ընկերության հաճախորդների, գործընկերների և պարզապես հասարակության տարբեր շրջանակներում առաջացրել է որոշակի մտահոգություններ և թյուրըմբռնումներ, ինչի արդյունքում վերջին օրերին Ընկերությանն ուղղվել են տարբեր հեռախոսազանգեր և հարցադրումներ:
«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է. «Նույն օրը «Նաիրի Ինշուրանսը» հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ. Ցանկանում ենք պաշտոնապես իրազեկել, որ Ընկերությունն աշխատում է իր բնականոն ռեժիմով:
«Նաիրի Ինշուրանսը» տարիներ շարունակ հանդիսացել է պարտաճանաչ հարկ վճարող և երբեք չի խուսափել հարկերի վճարումից: Այդ մասին բավական խոսուն կերպով վկայում է ներքոնշյալ պատկերը՝
»։