«Ռեալը» անցել է «Մանչեսթր Յունայթեդին»
«Ռեալ Մադրիդը» 2017-2018 մրցաշրջանում ամենաշահութաբեր թիմն է՝ հետ մղելով «Մանչեսթր Յունայթեդին»։ Ակումբը վաստակել է ռեկորդային՝ 750,9 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է «Բարսելոնան» 690,4 միլիոն եվրո արդյունքով։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
«Յունայթեդը» երրորդն է՝ զիջելով միանգամից իսպանական երկու մրցակիցների։ Եկամուտը կազմել է 666 միլիոն եվրո։ Անկումը լուրջ է, հաշվի առնելով այն, որ իր եկամուտներով անգլիական ակումբը նախորդ երեք տարիներին առաջատարն էր, իսկ վերջին երկու տասնամյակում ութ անգամ եղել է առաջինը։
Միաժամանակ անգլիական վեց ակումբ առաջին տասնյակում են՝ «Մանչեսթր Սիթի» (568,4 միլիոն եվրո), «Լիվերպուլ» (513,7 միլիոն եվրո), «Չելսի» (505,7 միլիոն եվրո), «Արսենալ» (439,միլիոն եվրո), «Տոտենհեմ» (428,3 միլիոն եվրո), «Յուվենտուս»
Տասնկակում է նաև ֆրանսական ՊՍԺ-ն (541,7 միլիոն եվրո) և Դորդմունդի «Բորուսիան» (317,2 միլիոն եվրո)։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան