Քննչական կոմիտե է հրավիրել Կովալենկո Շահգալդյանը
Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտե են հրավիրվել և բացատրություն տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը և Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը։ Panorama.am-ին այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Նրանք կարգավիճակ չունեն»,-ասացին կոմիտեից։
Նշենք, որ օրեր առաջ նույն գործի շրջանակում Քննչական կոմիտե է հրավիրվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա բացատրություն տվել Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեևորումների վերաբերյալ։
Բացատրություն է տվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ»
- Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է քննչական կոմիտե