Հայաստանում շինանյութերի արտադրության ծավալները զգալի աճել են
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-նոյեմբերին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 53.1 տոկոսով աճել է ցեմենտի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2018-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 512.1 հազար տոննա ցեմենտ, 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 334.5 հազար տոննա:
Ըստ վիճակագրության՝ 2018 թ-ի 11 ամիսներին 48.7%-ով էլ ավելացել է գաջի արտադրությունը՝ կազմելով 19 հազար 349 տոննա:
Կոմիտեից տեղեկանում ենք, որ հունվար-նոյեմբերին 2.2 անգամ աճել են տուֆի, 29.4%-ով՝ ապակյա տարաների, 12.8%-ով՝ ոչ հանքային շինանյութերի, 28.9-%-ով` հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների, 2.1 անգամ՝ գիպսային շաղախի, 8.1%-ով՝ կրի, 2.1 անգամ՝ բնական քարից երեսպատման սալերի, 46.7%-ով՝ ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների արտադրության ծավալները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում