Քաղաքացին սպառնում էր ինքնահրկիզվել
Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Այս անգամ ինքնահրկիզվել սպառնում էր մի տղամարդ։
ԱԻ նախարարությունից մանրամասնում են, որ կեսօրին մոտ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված մոտ 62 տարեկան քաղաքացին Երևան քաղաքի Ֆուչիկի 32 հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կանգնած սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն: Փրկարարների կողմից կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը:
Հիշեցնենք, որ Երևանում ինքնահրկիզման վերջին դեպքը անցած տարվա վերջին էր։ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 21-ին ինքահրկիզման փորձ կատարած կնոջ կյանքը փրկել չհաջողվեց։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության հրապարակում ինքնահրկիզված կինը մահացել է
- Ինքնահրկիզված կինը գլխուղեղի խանգարումներ ունի
- Կառավարության շենքի մոտ ինքնահրկիզված տղամարդը մահացել է
- Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում