Աղաջանյան. Ծառայողական մեքենաներից կօգտվեն միայն փոխվարչապետերն ու ԱԱԽ քարտուղարը
Հայաստանի վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Այս մասին հայտարարել է աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ու մանրամասնել՝ ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։
Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ, այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.
- ՀՀ փոխվարչապետեր
- Վարչապետի աշխատակազմի ղեկավար
- ԱԽ քարտուղար
- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
- Աշխատակազմի վարչության պետեր
- Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
- Վարչապետի խորհրդականներ
- Վարչապետի որոշ օգնականներ
Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.
- Երկու փոխվարչապետերը
- ԱԱԽ քարտուղարը։
«Եվ վերջ։ Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։ Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարի պաշտոնակատար. Ծառայողական ավտոմեքենաների քանակը էապես կկրճատվի
- Պետական կառույցներին ամրացված 33 ծառայողական ավտոմեքենաներ հետ կվերցվեն ու կօտարվեն
- Կրճատված ծառայողական ավտոմեքենաները կօտարվեն