
Ռուանդան շահագրգռված է Թումո կենտրոնի հետ համագործակցության զարգացմամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային լինել համագործակցությունը զարգացնելու հարցում: Նրանք համոզմունք են հայտնել, որ արդյունքում լավ հնարավորություններ կստեղծվեն ներդրումային կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար:
Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ ևս քննարկվել է տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը:
Փոլ Կագամեն նշել է, որ տեղյակ է Թումո կենտրոնի հաջողված գործունեության մասին, և իրենք շահագրգռված են այդ ուղղությամբ համագործակցության զարգացմամբ:
Իր հերթին, վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և Ռուանդայի ՏՏ ոլորտի ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությանը: Փոլ Կագամեն բարձր է գնահատել Երևանում անցկացված գագաթնաժողովը և նշել, որ այն նոր էջ է բացել կազմակերպության անդամ երկրների հարաբերություններում:
Վարչապետ Փաշինյանը համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Ռուտեն քննարկել են ՀՀ և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները
- Փաշինյանն առաջարկել է Սինգապուր արտահանել կոնյակ, գինի ու գարեջուր
- Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին