Արամ Համբարյան. Պետք է նախապատրաստվել վատագույնի
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության այն հատվածին, որ պետք է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության։
Համբարյանը նկատում է, որ հանրությունը ճշգրիտ գնահատական տալու համար գործընթացի թափանցիկության կարիք ունի, և առանց թափանցիկությաննման կոչերը նման են հետևյալին՝ դու կարող ես ինձ վստահել, բայց պարտադիր չէ, որ ամեն ինչ իմանաս:
«Հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին հստակ պատկերացում կազմելու համար հարկավոր է նախ ստանալ այս հարցերի պատասխանները՝
-արդյո՞ք «Մադրիդյան սկզբունքներ»-ն ընթացիկ բանակցությունների համար հիմք են,
-ո՞րն է քննարկվող համաձայնագրի ուրվագիծը,
-ի՞նչ դերակատարում է ունենալու Արցախն այս գործընթացում,
-արդյո՞ք Ալիևը հետ է կանգնել իր «Երբեք Արցախ» դիրքորոշումից,
— ո՞ր տարրերն են առաջնային և որո՞նք` երկրորդական,
-ո՞րն է երկրորդ պլան մղված հանձնառությունների իրականացման տեսլականը,
-ի՞նչ երաշիքներ կարող են առաջարկվել ագրեսիայի չվերսկսման համար,
-որո՞նք են խաղաղապահների վերաբերյալ իրական սպասումները,
-հաստատման դեպքում ինչպե՞ս է կյանքի կոչվելու համաձայնագիրը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:
Օրինակ, եթե Արցախը տարածք հանձնի, արդյո՞ք Ադրբեջանն ազնիվ կգտնվի ու կկատարի Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ իր հանձնառությունները: Կամ արդյո՞ք Ադրբեջանն այդ զիջումը որպես թուլության նշան կընկալի ու տարածքային նոր հավակնություններ կներկայացնի, մինչև որ Արցախն ամբողջությամբ, հայերով կամ առանց նրանց, չի հայտնվի Բաքվի վերահսկողության տակ»,-գրել է Համբարյանը:
Նա նշել է, որ պետք է հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին:
«Այժմ անխոհեմ մտածողության ժամանակը չէ»,-նշել է Համբարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը սուր կերպեով արձագանքել էր ԵԱՀԿ ՄԽ նախագահների` «կեղմերին խաղաղության նախապատրաստելու» հայտարարությանը` այն «հիմարների համաձայնություն» որակելով:
Հարակից հրապարակումներ`
- Առանց Ադրբեջանի ապաշխարանքի, խոսք չի կարող լինել համերաշխության, ժողովուրդների խաղաղության մասին. Մ. Գրիգորյան
- ԵՄ-ն ողջունում է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները
- Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ․ Բնակչությանը խաղաղության նախապատրաստելը շատ կարևոր է
- ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան