Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից «AK-12» ինքնաձիգներ կգնի. Վլադիմիր Դմիտրիև
Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից կգնի մոտ 50 նոր «AK-12» ինքնաձիգ։ Այս մասին հայտնել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը՝ «Коммерсантъ» թերթին։
«Պայմանագիրը ստորագրված է, մենք դեռևս պատրաստում ենք փոքր խմբաքանակ, որում կա մոտ 50 ինքնաձիգ։ Նրանք կնայեն, կփորձարկեն, ու հուսով ենք, կշարունակեն գնումը»,-ասել է Դմիտրիևը։
Դմիտրիևը նաև նշել է, որ Հայաստանը կդառնա առաջին օտարերկրյա պետությունը, որը գնում է «AK-12» ինքնաձիգ։
Նշվում է, որ օգոստոսին, «Հայաստան-2018» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի ու «Ազգային անվտանգության շաբաթ» կոնֆերանսի շրջանակներում հայկական Royalsys Engineering Ltd. ընկերության նախագահ Դավիթ Գալստյանն ու «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը Մոսկվայում համաձայնագիր էին ստորագրել՝ Կալաշնիկով АК-12 և АК-15 ինքնաձիգների նոր տեսակի արտադրության մասին։